Զինվորը փորձել է ծեծելով սպանել ծառայակցին
Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի 20-ամյա բնակիչ Վ. Դավոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34 հոդվածով, նա մեղադրվում է ծառայակցին ծեծելու միջոցով սպանության փորձի համար: Եթե մեղադրանքը հաստատվի` նրան սպառանում է տասնհինգ տարվա ազատազրկում:
Գործի նախաքննությունից պարզ է դարձել, որ զինծառոյող Դավոյանը մարտական հենակետում վիճաբանության մեջ է մտել զինծառոյող Մ. Ղազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից իրեն հայհոյելու համար ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին եւ նույնպես հայհոյել, ապա վրեժ լուծելու շարժառիթով, սպանություն կատարելու դիտավորությամբ ցանկացել է կյանքից զրկել, սակայն նրան չի հաջողել հանցանքը ավարտին հասցնել:
Հիշեցնենք, որ Դավոյանը , այժմ կալանավորված է, գործը գտնվում է դատական փուլում:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: