Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, ով այս շաբաթ այցելել է Ռուսաստան և Ուկրաինա։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Նախագահը այսօր ավելի վաղ զրուցել է նախագահ Մակրոնի հետ: Նա, ինչպես գիտեք, ընդունել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Ես ակնկալում եմ, որ նա այս շաբաթ կխոսի այլ եվրոպացի գործընկերների հետ», - ասել է Փսակին ճեպազրույցում:
Փետրվարի 7-ին Մակրոնը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։