Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է նոր` 80 տոննա զինամթերքի խմբաքանակ
Ինքնաթիռը ԱՄՆ-ից զինամթերքի նոր խմբաքանակ է հասցրել Ուկրաինա։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Այսօր Բորիսպիլի Միջազգային օդանավակայանում բաց դռների օր է: 9-րդ ինքնաթիռից անմիջապես հետո 10-րդ ինքնաթիռը թռավ ԱՄՆ-ից: Ավելի քան 80 տոննա զինամթերք Ուկրաինայի զինված ուժերի համար»,- գրել է նա Twitter-ում: Չորեքշաբթի նույն ամերիկյան զինամթերքի խմբաքանակը Ուկրաինա է մատակարարվել մեկ այլ ինքնաթիռով։
Տարեսկզբից Վաշինգտոնը Կիեւ է փոխանցել ավելի քան 650 տոննա զինամթերք։ Ռազմական մատակարարումները կատարվում են որպես ԱՄՆ վարչակազմի կողմից հաստատված 200 միլիոն դոլարի օգնություն Ուկրաինային: