Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել
Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 22:00-ից Հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի հատվածում երկկողմանի կրակոցներ են հնչել։
Կրակոցները հնչել են մի քանի ժամ` ընդհատումներով։
Նշվում է նաև, որ այս պահին կրակոցներ չկան, իրավիճակը հանդարտ է։