Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին ՝ մերկասառույց, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ տարածքում դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-ից հունվարի 2-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 02-ին սպասվում է ձյուն: