Թինա Կանդելակին կդառնա TNT-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
TNT-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին։
Այս պաշտոնում նա կփոխարինի Ռոման Պետրենկոյին, ով հեռանում է հեռուստաալիքից, բայց մնում է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգում՝ որպես գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ժարովի խորհրդական, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով մեդիա շուկայի երկու աղբյուրի: