Դոննարուման խոսել է իր և Կեյլոր Նավասի հարաբերությունների մասին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման ասել է, որ գոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից։
«Ակումբի ղեկավարը և Լեոնարդոն վաղուց էին ցանկանում ինձ տեսնել ակումբում։ Ես շատ ուրախ եմ այստեղ։
Ես ոչ մի խնդիր չունեմ Կեյլոր Նավասի հետ, մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Ինձ դուր է գալիս մրցել, և հանուն ՊՍԺ-ի կփորձեմ առավելագույնը»,- ասել է Դոննարուման La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։