Լևանդովսկին ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալ»-ում
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 33-ամյա լեհը չի բացառում կարիերան մադրիդյան ակումբում ավարտելու հնարավորությունը։ Նա ցանկանում է հեռանալ ամռանը և ասել է իր գործակալներին առաջնահերթություն տալ «Ռեալ»-ի առաջարկներին:
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիա»- հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։