Պեսկովը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Տոկաևը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 10-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն իրավիճակը տարածաշրջանում, տարածաշրջանային հակամարտությունները, իսկ հանդիպման ավարտից հետո հանդես կգան մամուլի հայտարարությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն իրավիճակի, տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ: Սա շատ, շատ կարևոր այց է, որին Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն է տալիս»,- ասել է Պեսկովը: