Վաշինգտոնը Իսրայելին խոստանում է Իրանի դեմ գործողությունների ազատություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացահայտորեն աջակցում է Իրանի դեմ գործելու Իսրայելի ազատությանը, անկախ նրանից՝ դա միջուկային գործարքին վերադառնալու մասին է, թե ոչ, երկուշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
Մինչդեռ Վիեննայում արդեն կազմվել է վերջնական փաստաթղթի նախագիծը, որն ընդգրկում է ավելի քան 20 էջ։ Ինչպես վստահեցնում են դիվանագետները, «սա այն հիմքն է, որի վրա հնարավոր է ավարտել բանակցությունները բավականին կարճ ժամանակում։
Երբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի, կսկսվի դրա իրականացման նախապատրաստական շրջանը։ Դա կարող է տևել մեկ կամ երկու ամիս: