Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը․ Բայրամով
Խոսելով ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման մասին՝ անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
«Այսօրվա հանդիպմանը ես այս հարցը ներկայացրել եմ մոլդովացի իմ գործընկերոջ ուշադրությանը»,- ասել է նախարարը։