Իրանի դեմ Իսրայելի պատերազմը պայթեցնելու է ողջ տարածաշրջանը․ «Հեզբոլլահի» ղեկավար
Իսրայելի անօդաչու թռչող սարքերի թռիչքները Լիբանանի վրայով դադարեցվել են «Հեզբոլլահի գերազանց հակաօդային պաշտպանության շնորհիվ»,- ասել է կազմակերպության ղեկավար Հասան Նասրալլահը, հաղորդում է Kursor-ը՝ հղում անելով JNS-ին։
«Իրանը, և նրա դաշնակիցները, վճռականորեն կպատասխանեն Իսրայելին։ Իրանը տարածաշրջանային հզոր պետություն է, և նրա հետ ցանկացած պատերազմ կպայթեցնի ողջ տարածաշրջանը»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նասրալլան նաև նշել է, որ «Հեզբոլլահի» ճշգրիտ կառավարվող հրթիռները սփռված են ամբողջ Լիբանանով մեկ, ուստի Իսրայելը ստիպված կլինի լայնածավալ պատերազմ սկսել դրանք ոչնչացնելու համար:
Բացի այդ, նա հերքեց այն հայտարարությունները, թե Հեզբոլլահը գործում է ոչ թե Լիբանանի, այլ Իրանի շահերից ելնելով։