Եվրոպայում լայնածավալ պատերազմի վտանգը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ Եվրոպայում լայնածավալ պատերազմի վտանգը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում։
«Մենք գտնվում ենք կրիտիկական շեմին, երբ խոսքը վերաբերում է եվրոպական անվտանգությանը և համաշխարհային անվտանգությանը: Այս պահին Եվրոպայում լուրջ պատերազմի վտանգը ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում», - ասել է Ռաուն:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտության սրումը նշանակում է ոչ միայն մարդկային տառապանք, այլ նաև լուրջ քաղաքական, տնտեսական և ռազմական հետևանքներ։