Պեսկովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին
Միջազգային մակարդակով դեմ առ դեմ հանդիպումները չեն ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գործերը լավ են։ Առողջ»,- Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի հազի մասին հարցին Գիտության և կրթության հարցերով խորհրդի նիստում:
RBC-ն հիշեցնում է, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ է վարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Արգենտինայի և Ֆրանսիայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսի և Էմանուել Մակրոնի հետ։ Պուտինը բանակցություններ է վարել Օրբանի և Մակրոնի հետ երկար սեղանի շուրջ, որը տպավորել է Հունգարիայի վարչապետին։ «Վիրուսի պատճառով մենք հանդիպեցինք անսովոր ձևաչափով, ես իմ կյանքում երբեք այսքան երկար սեղանի շուրջ չեմ նստել»,- ասաց Օրբանը: