Վաշինգտոնը ոգևորված է Մակրոնի և Պուտինի վերջին բանակցություններից. Ջեն Փսակի
Վաշինգտոնը ոգևորված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին բանակցություններից, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջենիֆեր Փսակին։
«Մենք ոգևորված ենք դիվանագիտության ոլորտում ցանկացած ջանքերից»,- ասել է Փսակին՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին բանակցությունները Մոսկվայում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Միաժամանակ Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պատրաստվում է Ուկրաինայի շուրջ ճգնաժամի բոլոր հնարավոր դրսևորումներին, ներառյալ փախստականների զանգվածային արտահոսքը, նավթի և գազի մատակարարումների ընդհատումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բայց, իհարկե, մենք պատրաստվում ենք տարբեր սցենարների՝ շփվելով մեր եվրոպացի գործընկերների հետ՝ պատրաստվելու դրանց: Դա վերաբերում է հնարավոր փախստականներին, գազի և նավթի պակասին»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ վերահսկել Ռուսաստանի հետագա քայլերը, բայց կարող է լուրջ հետևանքներ ստեղծել նրա համար Ուկրաինայի շուրջ սրման դեպքում։