Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չեն տրամադրվում․ ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ահազանգեր է ստանում, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքներին դատագենետիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունները չեն տրամադրվում։ Իրավասու մարմինները բավարարվում են միայն գրավոր կամ բանավոր հայտնելով, որ համընկնում կա, բայց դատագենետիկական եզրակացությունները ընտանիքներին չեն տրամադրում։ Մինչդեռ փորձագիտական եզրակացությունը կազմվում է այն նշանակելու որոշումից 30 օրվա ընթացքում, (ծավալուն փորձաքննությունների և փորձագետների զբաղվածության դեպքում՝ ևս 30 օր), իսկ քրեական գործի շրջանակում տուժողի իրավահաջորդին է տրամադրվում եզրակացությունն ստանալուց 10 օրվա ընթացքում։ Այս մասին ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․

«44-օրյա պատերազմի մասնակից Արման Մանուչարյանի հայրը որդու վերաբերյալ հարուցված քրեական գործում առկա փորձաքննությունների և կատարված նմուշառումների վերաբերյալ փաստաթղթերը ստանալու հարցով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ավելի քան մեկ տարի քննվող քրեական գործի շրջանակում այս պահանջը նա պարբերաբար ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչություն, բայց տարբեր անհասկանալի պատճառաբանություններով մերժում ստացել։

2021 թ․ նոյեմբերի 9-ին ևս մեկ անգամ այդ հարցով դիմում ներկայացնելուց և սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո Արշակ Մանուչարյանը ՀՔԱՎ փաստաբան Սամսոն Գալստյանի աջակցությամբ դեկտեմբերի 2-ին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայցվող փաստաթղթերն ստանալու և վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառները պարզելու ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկելու հարցով։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը դեկտեմբերի 6-ին բավարարել է բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել և սահմանափակել է տուժող կողմի իրավունքները։ Չնայած սրան՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր ՀԿԳ քննության վարչությունը մինչ օրս շարունակվում է այդ անթույլատրելի գործելաոճը և տուժողի իրավահաջորդին չի տրամադրում հայցվող փաստաթղթերը։

ՀՔԱՎ դիմած մեկ այլ ընտանիք 44-օրյա պատերազմի մասնակից որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել 2020 թ․ հոկտեմբերի 4-ին։ Նրա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենալով՝ ընտանիքը դիմել է ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությանը։ Վերջինս 2021 թ․ սեպտեմբերի 14-ին դիմել է ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ տեղեկություն ստանալու, թե արդյոք պատերազմին մասնակցած Գ․ Ա․-ի վերաբերյալ քրեական գործ է քննվում, արդյո՞ք ԴՆԹ համընկնում կա և ի՞նչ գործողություններ են կատարվել դրա հիման վրա։ Պատասխան չստանալուց հետո նույն հարցով Քննչական կոմիտե Ա․ Չատինյանը դիմել է դեկտեմբերի 29-ին, կրկին՝ ապարդյուն։

Քննչական կոմիտեն ակնհայտ անգործություն է դրսևորում հասարակության և հատկապես պատերազմին մասնակցած զինծառայողների ընտանիքների համար այսպիսի զգայուն հարցերում՝ տեղեկատվական անորոշության մեջ թողնելով նրանց և չդրսևորելով տարրական հարգանք պատերազմի մասնակիցների ընտանիքների նկատմամբ։ Տպավորություն է, թե Քննչական կոմիտեն չի ընկալում այդ տեղեկությունների պատշաճ ու ժամանակին տրամադրելու կարևորությունը։

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները հարազատներին գրավոր չտրամադրելը կասկածի տակ է դնում իրականացված փորձաքննության հավաստիությունը, քանի որ անձն իր աչքով չի տեսնում այն եզրակացության ամբողջական տեսքը, որի շրջանակերում համընկնումներ են լինում, հնարավորություն չի ունենում մանրամասն ուսումնասիրելու դրանում տեղ գտած տեղեկությունները և տվյալները, որոնք կվկայեն իրենց հարազատը լինելու մասին։ Վստահությունը նվազում է հատկապես այն դեպքում, երբ լիարժեք չի կատարվում ճանաչման գործողությունը, քանի որ հաճախ ամբողջական մարմին չի ցուցադրվում, մասունքների դեպքում բավականին բարդ է, առանց փաստագրման մասին եզրակացությունը տեսնելու, այլ միայն այդ մասին տեղեկության հիման վրա մասունքն ընդունել և հուղարկավորել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մարմնի տարբեր մասունքներ են ճանաչման ներկայացվում, և կան դեպքեր, որ ընտանիքները ներկայացված մասունքների և իրենց հարազատի մարմնի բնութագրերի միջև տարբերություններ են տեսնում։

Արձանագրում ենք, որ փորձաքննություններ չիրականացնելու և ճանաչման գործողությունը ոչ պատշաճ կատարելու գործընթացում արձանագրված խնդիրները խիստ մտահոգիչ են. պետությունն, ի դեմս իր ներկայացուցիչների, պարտավոր է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ բարելավելու պատերազմում զոհված անձանց դատագենետիկական փորձաքննությունների և ճանաչման գործընթացը և դրանով վստահություն ձևավորելու նրանց ընտանիքների մոտ»։