Բացահայտ պրոթուրքական ծրագիր է տեղի ունենում Հայաստանում․ ո՞ւր եք, հայեր, Նժդեհի Հայաստանը ոտնահարում են․ քաղաքացի (տեսանյութ)
Այն տղաները, ովքեր թուրքի բերան են ջարդել, ըստ մեր կառավարիչների, չնայած դրանք ի՞նչ կառավարիչ, պետք է կալանավորվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի դատական նիստի օրը Վերաքննիչ դատարանի բակում հավաքվածներից մի կին, ով այդտեղ էր՝ հաջակցություն Առուշանյանի։
Նա նկատում է, որ իր նկարագրած վերոհիշյալ երևույթը ամենազազրելին է 2018-ին տեղի ունեցած իշխանազավթումից հետո։
«Բացահայտ պրոթուրքական ծրագիր է տեղի ունենում Հայաստանում և սա պետք է հիշեցնի 15 թվականը, երբ կողքի գյուղը մորթում էին, իսկ մյուս կողքի գյուղն անտարբեր ասում էր՝ մենք թուրքերի հետ լավ ենք եղել, մեզ բան չի լինի»,- նկատում է կինն ու հավելում, որ Սյունիքի համար պետք է բոլորը կանգնած լինեն։
Նա կոչով դիմեց հասարակությանը․ «Ո՞ւր եք, հայեր, Նժդեհի Հայաստանը ոտնահարում են, ո՞ւր եք»։