Իրանը շուտով նոր ռազմավարական հրթիռ կներկայացնի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը շուտով նոր ռազմավարական հրթիռ կներկայացնի, գրում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ հրթիռն արդեն պատրաստ է և ծառայության մեջ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերի կազմում: