Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության մասին քամահրական դատողություններ անել. Զաքարյան

Ոչ հեռու անցյալում Հայաստանը պետություն էր, միջազգային իրավունքի իրական սուբյեկտ: Բանակցում էր մեծ ու փոքր պետությունների հետ, հարևանների հետ, համաշխարհային ու ռեգիոնալ միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը։

«Անվտանգություն, Արցախի ինքնորոշում, Հայոց ցեղասպանության ճանաչում, տնտեսություն, ներդրումներ, մշակույթ, կրթություն, ժողովրդավարություն, բարեփոխումներ, նոր սպառման շուկաներ, էներգետիկա, կեմունիկացիաներ, էկոլոգիա, ֆինանսներ և այլն:

Սեփական կենսական շահերով կամ ընդհանրական օրակարգերով, միջազգային հարաբերություններում ակտիվ աշխատում էին նախագահի ինստիտուտը, դիվանագիտական կորպուսն իր ողջ կազմով, կառավարությունն իր բոլոր նախարարություններով, ընդհուպ մինչև ՏԻՄ-երը: Իր ողջ ներկայացուցչական կազմով ու աջակցող օրակարգերով, երկկողմ ու բազմակողմ բոլոր խորհրդարանական հարթակներում լայնածավալ աշխատանք էր տանում Ազգային ժողովը` իր ֆրակցիաներով, հանձնաժողովներով, միջխորհրդարանական պատվիրակություններով ու բարեկամական խմբերով: Անուրանալի և մեծածավալի գործ էր անում հայկական Սփյուռքը:

Որովհետև կար հայոց պետությունը, նրա ուժը, աճը, վերելքը, հասկանալի և համադրելի ազգային շահերն ու առաջնահերթությունները: Մի խոսքով աշխարհում Հայաստան պետություն կար, որն ուներ զարգացման կոնկրետ նպատակներ, ներկայացված էր պատշաճ, սպասված ու ընդունված էր ամենուրեք:

Որտեղ պետք էր` պինդ ոսկոր էր: Որտեղ պետք էր` փափուկ ու ճկուն: Որտեղ պետք էր` գործընկեր ու բարեկամ: Որտեղ պետք չէր` դիտորդ կամ չեզոք: Եթե պետք էր, նույնիսկ Բաքու էր գնում, ու ասելիքը` առանց կաշկանդվելու, մինչև վերջ տեղ հասցնում:

Կար ժամանակ, երբ մենք մեր ներքին զրույցներում, կատակով ասում էինք, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը նմանվելու է գերտերության օրակարգի` ի նկատի ունենալով իհարկե հագեցվածությունը:

2018թ. -ից Հայաստանը դարձավ իզգոյ պետություն` անօգնական, լքված, անօրակարգ, անծրագիր, աննպատակ, անհասկանալի ու ողորմելի քաղաքական դեմքերով:

Ցավ ես ապրում, երբ Լուկաշենկոն կամ մեկ ուրիշը, կարող է քո պետության վերբերյալ քամահրական դատողություններ անել: Իսկ ի՞նչ ասի Հայաստանի մասին կարծիք հայտնողը, երբ Հայաստանի այսօրվա «ղեկավարությունը» վախենում է նույնիսկ Արցախ մեկնել:

Լուկաշենկոն, իհարկե էքսցենտրիկ կերպար է, և հայտնի է իր էքստրավագանտ հայտարարություններով: Հարցը դրանով չի փակվում, և դա նոր ազդանշան է մտածող հայ հասարակությանը. ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը մոտ ապագայում: Այն Հայաստանի, որն ընդամենը չորս տարի առաջ պահանջատեր էր և ինքնիշխան, իսկ այսօր` նսեմացված է, արհամարված ու թալանված: Արտաքին աշխարհի համար` ավելորդ բեռ է դարձել, իսկ թուրքական աշխարհի համար` ցանկալի միջանցք:

Այս իրավիճակի հետ հաշտվելը հանցագործություն է պետության նկատմամբ: Ոչ պակաս հանցագործություն` քան գործել են Նիկոլն ու իր ուսապարկերը:

Հետևաբար, հաշտվել ու հանդուրժել այս ողբերգությունը չենք կարող և պայքարելու ենք մինչև չհեռացնենք այս ազգակործան իշխանությանը: Մինչև չհասնենք այն վիճակի, երբ որևէ մեկի, այդ թվում նաև Լուկաշենկոյի մտքով, այլևս չանցնի նման քամահրական արտահայտություն անել մեր հրաշալի երկրի ու արժանապատիվ ժողովրդի հասցեին»: