Երևանի ավագանին երեք փոխքաղաքապետ ընտրեց
Երևանի ավագանին այսօրվա նիստում երեք փոխքաղաքապետ է ընտրել:
Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվել են Երևանի փոխքաղաքապետեր:
Գևորգ Սիմոնյանը կվերահսկի առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը՝ իրավունքի, առևտրի, գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը՝ քաղաքաշինության ոլորտը: