Մտածել, թե Առուշանյանը գործով որևէ անձի վրա կարող է ազդեցություն ունենալ՝ ազատության մեջ գտնվելով, պարզապես միամտություն է․ փաստաբան (տեսանյութ)
«Մենք չենք ասում, որ պետության կողմից արձանագրված կալանավորման հիմքերն իսպառ վերացել են։ Մենք ասում ենք՝ տվյալ պարագայում ունենք այնպիսի իրավիճակ, որը պետության կողմից նախկինում արձանագրված քննությանը խոչընդոտելու հիմքն էապես նվազել է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նկատեց, որ Առուշանյանի գործով Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի կողմից դատաքննության ժամանակ հարցաքննված լինելու փաստը և նրա կողմից արդարացնող բնույթի տված ցուցմունքն արդեն բավարար է արձանագրել, որ ունենք նոր հանգամանք, որը բավարար է՝ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով։
«Մտածել, թե Առուշանյանը գործով որևէ անձի վրա ազդեցություն է ունեցել, կամ կարող է ազդեցություն ունենալ՝ ազատության մեջ գտնվելով, պարզապես միամտություն է»,- ասաց պաշտպանը։
Գնահատելով դատավոր Բորիս Բախշիյանի գործի հետ կապված իրադարձությունները՝ Էրիկ Ալեքսանյանը նկատեց, որ այն, ինչ տեղի ունեցավ այդ գործի հետ, պարզապես խժռեց իրավագիտությունը և իսպառ վերացրեց իրավաբանությունը՝ ՀՀ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում