Լուկաշենկոն լավ կլինի՝ Մինսկի օդանավակայան մտնի, որը խոզանոց է հիշեցնում. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին և ռուսական պետականությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Եվ լավ կլինի Լուկաշենկոն էդպիսի գնահատականներ տալուց առաջ իր օդանավակայանը մտնի՝ Մինսկի, որը ավելի շատ հիշեցնում է խոզանոց»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը, խոսելով Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության և դրան հետխորհրդային այլ երկրների միանալու հեռանկարների մասին, ասել էր. «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք արդեն տեսել են... Նիկոլ Վովաևիչը տեսել է դա»։