Վաղը հացը, միսը, կարտոֆիլը կթանկանան, որովհետև ապիկար կառավարությունը մատը մատին չի տալիս. պատգամավոր (տեսանյութ)
Ամեն անգամ, երբ կառավարությունը խոսում է սոցիալական վիճակի մասին` ներկայացնում է, թե արտաքին տնտեսական վիճակն ու խոսում ինֆլացիայի մասին: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով իշխանությունը մտածում է ինֆլացիայի մասին, մինչդեռ իրականում խնդիրը ներսում է:
«Վաղը հաղահատիկը կթանկան, որովհետև էս ապիկար կառավարությունը մատը մատին չի տալիս: Վաղը հացը, միսը, կարտոֆիլը կթանկանան, կասեն՝ ինֆլյացիա է, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց պատգամավորը: