Պուտինի հետ ասուլիսի ժամանակ Մակրոնը խոսել է Հայաստան վերադարձած ռազմագերիների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում խոսել է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների վերադարձի մասին։
Մակրոնը նշել է, որ ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը հայ զինծառայողների վերադարձն իրականացնելու համար ինքնաթիռ է տրամադրել. «Մենք բարձրացրել ենք այս հարցը, ինչպես նաև անհայտ կորածների, փախստականների և այլնի հետ կապված հարցեր։ Դրանք նույնպես կայունության տարրեր են»,-նշել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ նախագահ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում իրենք միասնական դիրքորոշում են հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ. «Ուզում եմ ողջունել այն կարևոր դերը, որ ռուս զինվորականները խաղացել են ադրբեջանա-հայկական սահմանին դժվարին ժամանակաշրջանում»։