Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով. Վահե Հովհաննիսյան

Մի բան հստակ է. պետության փլուզումը հնարավոր չէ կասեցնել միտինգային ելույթներով, կենացներով, նորանոր շարժումներ հռչակելով, ոչ էլ՝ օրենսդիր աշխատանքով։ Կա խնդիր՝ լայն հասարակության համար ձևակերպել ներկա վիճակի ռիսկերը, ամրագրել պայքարի բովանդակությունը և սկսել գրագետ-համառ աշխատանք։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Կա նաև խնդիր՝ հասկանալ, թե ովքեր են քո դեմ աշխատելու, ովքեր են նաև առանց հասկանալու՝ «կողմ» քվեարկում երկրի փլուզմանը։ Հասկանալ և սկսել աշխատել հետները։

Դատավորներ. ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն

Երկրում մոլեգնում է տգետ ավտորիտարիզմի սպառնալիքը։ Պետության պարտությունից հետո Նիկոլին հաջողվեց անձնապես հաղթել, և նա հիմա կառուցում է հստակ ավտորիտար համակարգ՝ դիմակայելու առաջիկա պրոցեսներին։

Հայաստանում պետական ինստիտուտների, հանրային պրոցեսների գռեհկացումը և մեկ մարդու ձեռքում կենտրոնացումը տեղի է ունենում միջազգային կառույցների լռության ներքո։ Այստեղ իլյուզիաներ պետք չէ ունենալ։ Լռելու են, քանի դեռ ունեն Նիկոլից կարևոր բաներ ստանալու ակնկալիքներ։

Սրա հետևանքով քանդվում է պետականությունը։ Ի՞նչ անել այդ դեպքում, ո՞րն է դիմադրության ռեսուրսը։

Կա երկու ռեսուրս՝ անհատական և ինստիտուցիոնալ արժանապատվություն և դիմադրություն։ Անհատական մակարդակով կան տասնյակ հազարավոր արժանապատիվ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարի։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը և ինստիտուցիոնալ դիմադրությունը շատ կարևոր է, այն պայքարի ավելի՛ կազմակերպված փուլն է, և այն շա՛տ ավելի մեծ հնարավորություն ունի` կասեցնելու պետականության կազմաքանդումը։ Առ այս պահը` ինստիտուցիոնալ արժանապատվություն ցուցադրել են.

1. Մեդիան ՝ խմբագիրների և առաջատար լրագրողների մեծ մասը,

2. Փաստաբանական համայնքը,

3. ԱԳՆ համակարգի նախկին ղեկավար կազմը,

4. Եկեղեցին, հոգևոր դասը

5. Այդ ճանապարհին է դատական համայնքը։

Իշխանությունը դատավորների հետ խոսում է շատ պարզ` եթե չկոտրվես, քեզ հետապնդելու եմ, կոտրվես՝ քեզ մարդուց սարքելու եմ անմռունչ անասուն։

Այս պայմաններում դատական համայնքը կարող է դիմադրել միայն ինստիտուցիոնալ արժանապատվության և ինստիտուցիոնալ դիմակայության միջոցով։ Անհատական մակարդակում այս խնդիրը շատերը լուծել են՝ Ալեքսանդր Ազարյան,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյան, ովքեր, գիտակցելով հետևանքները, այնուհանդերձ գնացին այդ ճանապարհով։ Ուրիշներն էլ են լուծել, բայց` հակառակ տրամաբանությամբ, և նրանք մեզ համար հիմա անհետաքրքիր են։ Դատավորները պետք է կարողանան որպես ինստիտուտ դեմ կանգնել իրենց ստորացմանը, իրենց ոչնչացմանը։ Մի պահ կանգնեն՝ կհաղթեն։ Մի պահ ցույց տան, որ գրպանային դատավորներին մերժում են՝ իրենք արդեն հաղթած են։
Նույնը պետք է աներ բժշկական հանրությունը, բայց չարեց, երբ պրոֆեսոր Արմեն Չարչյանին իշխանությունը ենթարկում էր բացահայտ խոշտանգման։

Առաջիկա զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ շատուշատ ինստիտուտներ, համայնքներ կանգնելու են այս խնդրի առաջ։

Այս պայմաններում կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական համակարգը յուրաքանչյուր դեպքում կանգնի նրանց կողքին և գեներացնի հանրային լայն աջակցություն։ Մարդիկ և ինստիտուտները պետք է տեսնեն, որ դիմադրելու դեպքում իրենք ստանալու են մեծ աջակցություն՝ քաղաքական-հասարակական ինստիտուտներից և մեդիայից, հասարակությունից։ Այստեղ կա տապալած գործի տպավորություն։

Չի բացառվում, որ դիմադրության որոշ ինստիտուտներ պարտվեցին, զիջեցին նաև այդ պատճառով։ Բայց դա հավի ու ձվի պատմության պես մի հարց է։

Օրինակ` պետհամալսարանի բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ լավ քաղաքացիներ են, ազնիվ ու հայրենասեր մարդիկ, բայց համալսարանը և այլ բուհեր չկարողացան դիմադրել ՔՊ-ական սառանչային։ Համալսարանը, որը միշտ համարվել է ազգային-առաջադիմական մտքի դարբնոց, մի պահից հանձնվեց։

Մյուս կողմից` մենք տեսել ենք, որ պետության զինվորական էլիտան կարող է ստորագրել «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» տողերի տակ, և օրեր անց ոտքի վրա դիմավորել այդ ուղերձի հիմնական հասցեատիրոջը։

Ինստիտուցիոնալ արժանապատվությունը չափազանց կարևոր գործոն է այս մղձավանջից դուրս գալու համար։ Համալսարանի և մյուս բուհերի դասախոսների ճնշող մեծամասնությունը տներում մերժում է այս իշխանությանը։ Բայց այդ «խոհանոցային դիմադրությունը» շատ ավելի թույլ է, քան` որպես ինստիտուտ դիմադրությունը։

Բայց և կրկին ուզում եմ շեշտել, որ այստեղ կա զգայուն բալանսի խնդիր։ Քաղաքական լիդերների և քաղաքական պրոցեսների ուժը պայմանավորելու է ինստիտուցիոնալ դիմադրության ուժը, և` հակառակը։

Հայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով։ Ինստիտուցիոնալ դիմադրության (արժանապատվության հենքի վրա) կազմակերպումը հաջողության առանցքային պահն է։

Նոյեմբերի 9-ից հետո պետական, հանրային, հասարակական, գիտակրթական, մշակութային, համայնքային գրեթե բոլոր ինստիտուտները Հայաստանում և սփյուռքում պահանջում էին Նիկոլի հրաժարականը, իսկ քաղաքական լիդերները չկարողացան այդ հաղթած պարտիան ավարտին հասցնել՝ նաև այն պատճառով, որ չկարողացան, չուզեցին, չկարևորեցին այս ինստիտուտների հետ աշխատանքը, չհասկացան հանրային պրոցեսներում հանրային ինստիտուտների դերը։ Որպես փուլ` դա արդեն պատմություն է, բայց որպես առաջիկա պրոցեսների նյութ՝ այն ունի սխալները ընկալելու և դրանք չկրկնելու սուր պահանջ»։