Մենք առաջ ենք գնում. Մակրոնի գրառումը՝ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանից հայ 8 գերու վերադարձի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին։
«Ութ հայ գերի ազատ է արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից բաժանված էին մի քանի ամիս։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է Twitter-ի իր միկրոլոգում գրել է Մակրոնը: