Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. Պեսկով
ՌԴ նախագահ Պուտինը չի մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը մտադիր չէ մասնակցել Մյունխենի համաժողովին։ Ոչ մի ձևաչափով»,- ասել է Պեսկովը ճշտող հարցին, թե արդյոք երկրի ղեկավարը կմասնակցի՞, այդ թվում՝ առցանց ձևաչափով, Պեսկովը բացասական պատասխան է տվել։
Ավելի վաղ Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս էր հայտնել, որ ՌԴ նախագահը համաժողովին կմասնակցի առցանց։
Համաժողովը կանցկացվի փետրվարի 18-20-ը։