Դատավոր Բախշիյանին զոհաբերողները հիմա երևի հանգիստ նայում են, թե ինչպես են բորենիները խորտակում երիտասարդ դատավորի ճակատագիրը. Ղազինյան
Դատավոր Բախշիյանին կալանավորեցին, ավելի ճիշտ՝ զոհաբերեցին, հանուն նիկոլների վրեժի, հոգեկան բավարարվածության ու վախերի փարատման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Իսկ զոհաբերողները հիմա երևի հանգիստ նայում են, թե ինչպես են բորենիները խորտակում երիտասարդ դատավորի ճակատագիրը, ինչպես են զնդանը նետում իրենց գործընկերոջը:
Չեմ պատկերացնում, թե ինչ են զգալու Բախշիյանին զոհաբերած մարդիկ, երբ նույն զոհասեղանին մի օր դնեն իրենց կամ իրենց հարազատներին, քանի որ նիկոլի համար բոլորը օգտագործման ենթակա մատերիալ են, թափոն:
Բայց մեկ բան հաստատ գիտեմ. բոլորը պատասխան են տալու....»,- գրել է պատագամավորը։