8 գերիներով օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց. Նազելի Բաղդասարյան
Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան. օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:
Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
Շնորհակալություն մեր գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»:
Ավելի վաղ ԱԳՆ-ն հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները: