Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ևս վարակվել է կորոնավիրուսով
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին թուրք նախարարը հայտնել է Twitter-ում։
«Իմ թեստի արդյունքը COVID-19-ի համար դրական էր։ Բարեբախտաբար, մենք առողջ ենք և, ձեռնարկելով բոլոր նախազգուշական միջոցները, շարունակում ենք աշխատել»,- ասված է թուրք նախարարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով։