ԱՄՆ դեսպանը հստակ ընդգծեց` ԱՄՆ-ն մինչև վերջ ու ցանկացած հարցում Թուրքիայի կողքին է. իսկ ՀՀ-ում դեռ կան տգետներ, ովքեր մարդկանց մոլորեցնում են
Երեկ ԵՄ-ն որոշեց ևս 2 մլրդ դոլլար հատկացնել ադրբեջանին և կոչ արեց ավելացնել դեպի Եվրոպա գազի մատակարարումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագետ Վահե Գրիգորյանը։
«Այսօր թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը հստակ ընդգծեց, որ ԱՄՆ-ն մինչև վերջ ու ցանկացած հարցում Թուրքիայի կողքին է. եղել է, կա ու կլինի:
Հայաստանում դեռ կան տարբեր գործակալներ, ահաբեկիչներ ու ուղղակի տգետներ, ովքեր մարդկանց մոլորեցնում են, թե Հայաստանի ու Հայ Ազգի ապագան Եվրոպայի և կամ ԱՄՆ-ի հետ է:
Այդ մարդիկ ուղղակի հերթական անգամ տանում են Հայ Ազգին դեպի նոր ցեղասպանություն»: