Էրդողանը և կինը վարակվել են կորոնավիրուսով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է TACC գործակալությունը հաղորդագրությունը նա շաբաթ օրը տեղադրել է Telegram-յան իր ալիքում:
«Այսօր ես և կինս հանձնեցինք «COVID-19»-ի թեստը, երբ հայտնաբերվեցին առաջին ախտանիշները։ Դրական է արդյունքը։ Պարզվեց, որ դա օմիկրոն շտամն է։ Հիվանդությունը թեթև է ընթանում»,- գրել է Էրդողանը։