Զարմանալի բան է, Հայաստանում անգամ «ընկեր» բառն է բարոյապես արժեզրկվել. Միքայել Ոսկանյան
Թառահար Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.
«Զարմանալի բան է, Հայաստանում անգամ «ընկեր» բառն է բարոյապես արժեզրկվել։ Ուրեմն, երբ ինձանից ստանալիք ունեն, ընկեր են, հիշում են ընկերություն ասվածի պարտավորությունները։ Բայց, երբ տալու պահն է` մոռանում են, ու անվանում դա աշխատանք, կամ գործնական հարաբերություն։
Հ.գ. Ես բավականին մեծ եմ, որ որոշեմ, թե ովքեր են իմ ընկերները։ Դրա համար, խնդրում եմ, ընկերական ինձանից բան այլևս չխնդրեք, ոչ էլ սպասեք։ Ցանկացած թեմայով ինձանից բան սպասելուց` ընդունեք դա որպես աշխատանք»: