Կրակոցներ ԱՄՆ-ի ինստիտուտներից մեկում․ կան վիրավորներ
ԱՄՆ Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի տարածքում անհայտ անձը կրակ է բացել, մի քանի մարդ վիրավորվել է, գրում է New York Post-ը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ առաջին կրակոցները հնչել են համալսարանի շենքի մոտ: Հրաձգության հետեւանքով մի քանի մարդ հոսպիտալացվել է։
Հաղորդվում է, որ ոստիկանական ջոկատը շրջափակել է ինստիտուտի տարածքը։ Ուսանողներին խնդրել են մնալ տանը և դուրս չգալ փողոց՝ վտանգի պատճառով։ Կրակողի ձերբակալության մասին տեղեկություն դեռ չի ստացվել, չի հաղորդվում նաև նրա ինքնությունը։