Ամերիկյան զորքերը ժամանել են Լեհաստան
Առաջին ամերիկյան զորքերը, որոնք ուղարկվել են Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներին ամրապնդելու համար, ժամանել են Լեհաստան այսօր, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լեհական մամուլի գործակալությունը։
Ինքնաթիռը ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորներով և սպաներով, որոնք տեղակայվելու են Լեհաստանում, վայրէջք է կատարել Ժեշովի մոտ գտնվող Յասիոնկա օդանավակայանում։
Տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրը այնտեղ վայրէջք է կատարել ամերիկյան ութ ինքնաթիռ, որոնցով ժամանել է առաջադեմ խումբ, որի խնդիրն է նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ զինվորականներին։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեհաստան է ուղարկվել 82-րդ օդադեսանտային դիվիզիայի բրիգադի մարտական խմբի 1,7 հազար զինվոր և սպա։ Այս շաբաթվա սկզբին ամերիկյան ռազմական տեխնիկա սկսեց ժամանել երկիր։