«Անբարոյական է մտածել, թե հարցն այնքան կձգեն, մինչև բոլորը մահանան». երբ պետք է լուծվի հաշմանդամ օդաչուների փոխհատուցման հարցը (լուսանկար)
«Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ նախկին օդաչուների հարցը դեռևս լուծված չէ:
«Պարոն վարչապետ, երբ պետք է լուծվի հաշմանդամ օդաչուների փոխհատուցման հարցը»։ Այս գրությամբ պաստառով հաշմանդամ օդաչուները շարունակում են գալ կառավարության դիմաց` չդադարելովուց հավատալ ու հուսալ, որ կփոխհատուցվեն։

18 տարի շարունակ այդ ակնկալիքով կառավարության դիմաց օդաչուներն արդարություն են պահանջում։ Նախկին օդաչուները նշում են, որ իրենք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ժամանակ ու պահանջում են ընդամենը իրենց հասանելիքը:
Այսօր արդեն նվազել են նրանց խնդիրները ներկայացնող պաստառներն ու նաև նրանց թիվը։ Նրանք, ովքեր ողջ են` դեռ հույս ունեն, որ կստանան իրենց հասանելիք գումարը։ Միևնույն ժամանակ, Newspress.am-ի հետ զրույցում օդաչուները նկատում են, որ հարցը միտումնավոր են ձգում։ Ասում են` մոտ 500 հաշմանդամ-օդաչուներից կենդանի մարդ չի մնացել` մի 3 տասնյակ մարդ...
«Անբարոյական է մտածել, թե հարցն այնքան կձգեն, մինչև բոլորը մահանան»,-մեզ հետ զրույցում ասում են օդաչուները։
Հիշեցնենք, որ աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած օդաչուները դեռևս 16 տարի առաջ «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից ստանում էին առողջության վնասի փոխհատուցում: «Հայկական ավիաուղիները» 2006 թվականին լուծարվել է, իսկ դրանից հետո այդ գումարի վճարման պարտավորությունն ստանձնել էր Հայաստանի կառավարությունը: Սակայն մինչ օրս կառավարության կողմից վճարում չի կատարվել:
Արմինե Մկրտումյան