«Չեմ սիրում խոսել Չեմպիոնների լիգայում տեղի համար պայքարի մասին, ցանկանում եմ հաղթել առաջնությունում». Անտոնիո Կոնտե
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան ակումբում իր հավակնությունների և առաջադրանքների մասին.
«Իմ առաջին խնդիրն է ակումբի և թիմի հիմքը դնելը: Արդյունքները կգան ավելի ուշ։
Եթե լավ հիմք չլինի, կառույց էլ չի լինի, հետո էլ խոսելու բան չկա։
Երբ ունես ե՛ւ հիմքը, ե՛ւ կառուցվածքը, ուրեմն կա ոչ միայն ինչ-որ բան շահելու հույս, այլեւ համապատասխան հնարավորություններ։
Հիմա մենք պետք է շատ աշխատենք։ Կարծում եմ՝ մենք մի փոքր առաջադիմել ենք նախկինի համեմատ, քանի որ հիմա ավելի ամբողջական կազմ ունենք։ Այնուամենայնիվ, առջևում երկար ճանապարհ կա։
Ինձ համար շատ կարեւոր է խոսել առաջնությունում հաղթելու մասին։ Չեմ սիրում խոսել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի մասին։ Իմ հավակնությունն է չեմպիոնությունը հաղթելը, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում տեղը։ Իմ հավակնությունն է լինել մրցունակ, պայքարել հաղթանակի համար»,- ասել է Կոնտեն։