Արդեն այսօր ԱՄՆ-ն զորքեր և ռազմական տեխնիկա կուղարկի Լեհաստան
Շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին, սպասվում է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրներին ուժեղացնելու համար ուղարկված առաջին ամերիկյան զորքերի ժամանումը Լեհաստան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ ամերիկյան ռազմական տեխնիկան արդեն սկսել է այս շաբաթ ժամանել Լեհաստանի տարածք։ Նշվում է, որ ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման ժամկետները կարող են փոխվել։