Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Թագուհի Թովմասյանը դիմել է ԵՄ դեսպաններին և ԵԽ տնօրինությանը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում դիմել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը և Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտնել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր մտահոգությունները:

Թագուհի Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրի դատական համակարգում ստեղծված խորը ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ: Մասնավորապես՝ վերջին շրջանում մեր երկրում բազմիցս արձանագրվել են իշխանությունների կողմից դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունների աղաղակող փաստեր, այդ թվում՝ իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, քրեական հետապնդումների դեպքեր, այժմ արդեն, մասնագետների պնդմամբ, դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է մեկնարկել: Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն»:

Նշենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը (որն ամբողջովին ունի քաղաքական ենթատեքստ) քննող դատավորն է, ով մերժել է նրան կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը, մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։

Տեղեկացնենք նաև, որ տարվող ապօրինի գործընթացի դեմ իրենց արդարացի բողոքն ու ընդվզումն են հայտնել Հայաստանի հանրապետության դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, սակայն միջազգային հանրությունը դեռևս լուռ է: «Այս համատեքստում կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել և հատկապես ընդգծել այն փաստը, որ տեղի ունեցողը անթույլատրելի նախադեպ է դատական պրակտիկայում, որևէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածով, արդար դատաքննության իրավունքի՝ քաղաքացիաիրավական հայեցակետով սահմանված չէ, որ դատավորին կարելի է դատել իրականացրած որոշման, այն է՝ կայացրած վճռի համար։

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:

«Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն, նախ և առաջ, առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը: Նմանատիպ գործողությունները որևէ առնչություն չունեն ժողովրդավարական ինստիտուտների գործարկման և կայացման հետ, այլ ուղղակիորեն վկայում են երկրում առկա քաղաքական խնդիրների և խորը ճգնաժամի մասին:

Գնահատելով իրավիճակը և կանխատեսելով հնարավոր հետևանքները մեր նորանկախ պետության համար, ինչպես նաև, առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մեր պետության պարտավորություններով՝ ակնկալում եմ Ձեզանից արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին», - գրել է Թագուհի Թովմասյանը: