«Ա՛յ, անմեղսունակ ձևացողներ, քանի անգամ Թուրքիայից պաշտոնական մակարդակով հնչեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի է առնելու Ադրբեջանի շահը»․ Իշխանյան
«Արժանապատվության բացակայությո՞ւն, թե՞․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան վավերացրեցին «Շուշիի հռչակագիրը» և, փաստորեն այն ամրագրեց «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը։ Հարց է առաջանում, թե մեկ ազգ, մեկ պետություն դառնալու ճանապարհին, ի՞նչ խոչընդոտ կա։ Նայե՛ք քարտեզին և կհասկանաք, աղանդավոր «խաղաղասերներ»։
Եվ այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանություն կոչվածը, պատրաստակամություն է հայտնում երկաթգիծ կառուցելու,այսինքն նպաստելու մեկ ազգ, մեկ պետություն բանաձևին և ինչ-որ դիվանագիտական համաժողովի մասնակցելու, Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու, իբր առանց նախապայմանների։
Ա՛յ, անմեղսունակ ձևացողներ, քանի անգամ Թուրքիայից պաշտոնական մակարդակով հնչեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի է առնելու Ադրբեջանի շահը։ Կամ, դուք չե՞ք կարդացել «Շուշիի հռչակագիրը»։
Այս ամենը տեսնելուց հետո, կարելի է երկու ենթադրություն անել․ կամ Հայաստանի, այսպես կոչված իշխանությունը զուրկ է մարդկային և ազգային արժանապատվության զգացումից, կամ որ ավելի սարսափելի է․․․»,- գրել է Իշխանյանը։