Զելենսկին համաձայնել է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում․ Էրդողան
Արևմտյան երկրները մինչ այժմ ոչինչ չեն արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու համար։ Այս կարծիքն ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիև կատարած այցից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողների հետ զրույցում։
«Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ. եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին ապա կտեսնեք, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար: Ես շատ եմ կարևորում այս հարցի շուրջ պարոն Պուտինի հետ հանդիպումը, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ես տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ»,- նրա խոսքը մեջբերում է CNN TÜRK-ը։
Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի հետ իր հանդիպումը կազմակերպելու շուրջ։