Էրդողանը մեծ նշանակություն է տվել Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա շփումներին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա շփումներին և Ուկրաինայի շուրջ բանակցություններին, քանի որ ամբողջ աշխարհը հետևում է այս թեմային։ Այս մասին Էրդողանն ասել է Կիև կատարած այցից հետո ինքնաթիռում գտնվող լրագրողներին տված հարցազրույցում:
«Մենք այժմ երկկողմ լուրջ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ձեռնարկվելիք քայլերը նույնպես կարևոր են։Ուստի ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը, քանի որ ամբողջ աշխարհի աչքերն այժմ այստեղ են»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես հուսով եմ, որ «մենք կփորձենք կատարել մեր բաժինը: Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելեց Ուկրաինա, և Բորիս Ջոնսոնը նույնպես»,- նշել է Էրդողանը։