Ամերիկացի հաքերը Հյուսիսային Կորեայում անջատել է ինտերնետը
Ամերիկացի հաքեր P4x-ը հայտնել է, որ 2022 թվականի հունվարի սկզբից հարձակվել է Հյուսիսային Կորեայի սերվերների վրա, ինչի արդյունքում հունվարի վերջին ինտերնետն անհետացել է երկրի բոլոր օգտատերերի մոտ։
Իր ծրագիրն իրականացնելու համար նա խոցելիություններ է հայտնաբերել հյուսիսկորեական համակարգերում և DDoS հարձակումներ է իրականացրել սերվերների վրա, որոնք պատասխանատու են ինտերնետի ներքին գործառնությունների համար:
Լրատվամիջոցները պնդում են, որ P4x-ից ստացել են Հյուսիսային Կորեայի ինտերնետային գործունեության էկրանային ձայնագրություններ և վերլուծություններ: Սա նշանակում է, որ նրա պատմությունը, ամենայն հավանականությամբ, ճշմարիտ է:
Հյուսիսային Կորեայի մեծամասնության համար P4x հաքերն աննկատ մնաց: