Խոսքը մարդկանց առևտրի մասին է՝ քաղաքական հաշվարկներով. Թաթոյանը՝ հայ ռազմագերիների խնդրի մասին (տեսանյութ)
Չկա այնպիսի միջազգային հանդիպում, որի ընթացքում ՄԻՊ֊ը չբարձրացնի հայ գերիների հարցը։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա վստահեցնում է, որ գերիներին Ադրբեջանում պահում են առանց որևէ հիմքի, արհեստական` քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով։
«Մեր գերիները գտնվում են այնտեղ իրավունքների լրջագույն խախտումների պայմաններում և կյանքի սպառնալիքների ներքո։ Ակնհայտ է նաև, որ խոսքը գնում է նաև մարդկանց առևտրի մասին` քաղաքական հաշվարկներով»,- ասում է Թաթոյանն ու նկատում, որ աշխարհային պետք է ցույց տալ, որ տեղի է ունենում հետպատերազմյա հանցագործություն, քանի որ դա միայն այդպես է գնահատվում։