3 պատերազմի միջով եմ անցել, 3 տուն եմ կորցրել, հիմա՞ էլ գնամ... թող ապահովեն անվտանգություն` մեծ հաճույքով կգնամ իմ Արցախ. տեղահանված (տեսանյութ)
Ինձ օգնություններ պետք չեն, թող իմ տունը տան ինձ` ես ինձ համար հանգիստ ապրեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի տեղահանված մի կին, ով Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված այլ քաղաքացիների հետ գտնվում էր Արցախի ներկայացուցչության առջև։
Նա նկատում է, որ Արցախի կառավարությունը հետ է կանչում, սակայն չի ապահովում բնակարանով։
«Եթե պետք ա ստեղ էլ վարձով մնամ, Արցախում էլ` տարբերությունը ո՞րն ա։ Հատկապես որ Արցախում անվտանգությունն ապահովված չէ։ 3 պատերազմի միջով եմ անցել, 3 տուն եմ կորցրել, հիմա՞ էլ գնամ նույնը լինի։ Թող ինձ ապահովեն անվտանգությունով ու բնակարանով` մեծ հաճույքով կգնամ իմ Արցախ։ Բոլորս կգնանք»,- ասաց կինը։
Նա նշեց, որ բոլորն են ուզում գնալ Արցախ ու շենեցանել իրենց երկիրը, բայց պետք է նախ ապահովեն անվտանգությունը։