Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում. իրենք երկիրը վերցնելու են ներսից տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ. քաղաքագետ

2018թ․-ին ինչ ասեցի, հաջորդ մի քանի տարվա մեջ իրողություն դարձավ․ Մարդիկ, անգամ ամենից մոտ հարազատները, ընկերները, ազգականները չէին հավատում ինձ, ասում էին ամեն բան լավ կլինի։ Շատերը խուսափում էին իմ կանխատեսումներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: 

«Իրենց ու իմ տարբերությունը նրանում էր, որ ես հարցին մոտենում էի մասնագիտորեն (ոչ ուչեբնիկային) ու իրավիճակը սթափ գնահատելով։ Նրանք, այդ թվում նաև շատ հանրային ու քաղ․ գործիչներ, սովորական մարդիկ հույզի, զգայական ու սեփական տեղն ու դերը նոր իրողություններում իրացնելու առումով։

Ես (իմ նման նաև մի փոքր շրջանակ հակահեղափոխականներ ու պետականամետներ) ճիշտ դուրս եկա, նրանք սխալ։

Հիմա՝ 2021-ից սկսած ես ձեզ ասում եմ, էս պահին էս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր տնտեսապես ոչնչացում։ Թուրքերը շատ խելացի են, իրենք քեզ աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։ Պետք է հասկանալ, որ սա հակաթուրքականություն չի․ ես «հակա»-ներով չեմ առաջնորդվում, դա հակամտածողական է։

Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Էդպես նաև ավելի շահավետ է։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։

Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել, (մեծ հաշվով իմաստ էլ չկա նաև տնտեսապես ու քաղաքականապես) քանի որ կա ռուսական գործոնը։ Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ արխիվներն են մաքրել, սփյուռքի ու ՀՀ-ի ցեղասպանության ժառանգների հետ հողային հարցերի ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարկել։

Իրենք ներդրումներով «թուրքի» կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական (փողին մունաթ․․․) ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։

Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչ այսօր կա։ Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն(«Պերմյակովի քեյսի» նման մի հատ օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։

Դեռևս այսքանը»։