Պուտինն ու Մակրոնը վերջին մեկ շաբաթում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցը տեղի է ունեցել Փարիզի նախաձեռնությամբ։
«Վլադիմիր Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել Կիևի ղեկավարության սադրիչ հայտարարությունների և գործողությունների վրա, որոնք հակասում են մինսկյան պայմանավորվածություններին»,- ընդգծել են Կրեմլում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև հետագա շփումների շուրջ։
Պուտինը Մակրոնի հետ ավելի վաղ հեռախոսով խոսել էր հունվարի 28-ին և հունվարի 31-ին։