ԱՄՆ-ում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների դեսպաններ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Իսրայելի դեսպանների հանդիպումը։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։
Հանդիպման մասին գրառում է կատարել նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
«Ուրախ եմ տեսնել Իսրայելի դեսպան Միխայել Հերցոգին այլ դեսպանների, այդ թվում՝ Թուրքիայի դեսպանի հետ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ», - գրել է դեսպանը Twitter-ում։