Թուրքիայում ռազմաբազայի աշխատակից է մահացել
Թուրքիայի Ինջիրլիքի ռազամաբազայում, որտեղից ՆԱՏՕ-ի անդամները պատրաստվում են ավիահարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի զորքերին, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.net կայքը:
Ռազմաբազայի անցակետերի 41 ամյա տնօրեն Քերեմ Քորքմազը, չբացահայտված հանգամանքներում, շենքի 8-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբից ցած է ընկել և մահացել: Նա ընտանիքի անդամների հետ նախաճաշելուց հետո դուրս է եկել պատշգամբ և ցած ընկել:
Այս դեպքի կապակցությամբ Ադանայի շրջանի ոստիկանությունը և ռազմական ոստիկանությունը սկսել են ակտիվ միջոցառումներ կազմակերպել դեպքը բացահայտելու ուղղությամբ: