ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի առևտրային ցանցերի ոլորտներում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման և սպառողների շահերի վնասման հնարավոր դեպքերը պարզելու, ՀՀ-ում բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելու նպատակով իրականացնում է ոլորտային ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ:
Յուրաքանչյուր տարի իրականացվում է նվազագույնը 5 ոլորտային ուսումնասիրություն։ Ոլորտների ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով ապրանքի կամ ծառայության լայն սպառումը, սոցիալական կարևոր նշանակությունը, կամ տվյալ պահին առավել արդիական լինելու հանգամանքը։